շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ

2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ

2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ և՛ դրամն եմ հատուկ նշում, և՛ դոլարը, և՛ աճի տոկոսը, որպեսզի հասկանալի լինի, որ այստեղ ոչ միայն փոխարժեքային էֆեկտներն են, այլև հենց դրամով 66.3 տոկոսով բյուջեի հարկային եկամուտներն աճել են, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ աճը 670 մլրդ ՀՀ դրամ, կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլար, կամ 53 տոկոս»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: