երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2020 թվականին  ակնկալվում է պետական պարտքի բեռի նվազեցում. Ջանջուղազյան

2020 թվականին ակնկալվում է պետական պարտքի բեռի նվազեցում. Ջանջուղազյան

2020 թվականին  ակնկալվում է պետական պարտքի բեռի նվազեցում։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆիանանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարն ասաց, որ պարտքը ներգրավում են բացառապես կապիտալ ծախսերի համար։

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝  այս տարի առաջին  անգամ պետական պարտքը ներգրավվել են բացառապես ծրագրային ձևով, ոչ թե բյուջեի ֆինանսավորման համար։

Նախարարը նշեց նաև, որ առաջ Հայաստանը ցածր եկամուտ ունեցող երկրների դասին էր պատկանում, իսկ հիմա՝ միջին։

«Համոզված եմ, որ դա ժամանակավոր է, քանի որ ինչպես նախկինում հոգնել էինք ցածր եկամուտ ունեցող երկիր լինելուց, համոզված եմ, որ հիմա էլ հոգնել ենք միջին եկամուտ ունեցող երկիր լինելուց։ Մեր նպատակը բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում դասակարգվելն է»,-  ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։

 

 

  • Կիսվել: