չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
2019-ին Հաշվեքննիչ պալատի կարիքների համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 139 մլն 911 հազար դրամ. Յոլյան

2019-ին Հաշվեքննիչ պալատի կարիքների համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 139 մլն 911 հազար դրամ. Յոլյան

Այսօր ԱԺ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն ասաց, որ 2019-ին Հաշվեքննիչ պալատի կարիքների համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 139 մլն 911 հազար դրամ:

Նա նշեց, որ ծախսվել է 1 մլրդ 115 մլն 77 հազար դրամ: Յոլյանն ասաց. «Ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է տնտեսել 24 մլն 833 հազար դրամ եւ այդ միջոցները վերադարձնել պետբյուջե»:

  • Կիսվել: