հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԶՈւ-ն ի վիճակի է կատարել հակառակորդի գործողություններին հակազդելու առաջադրանքները, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը. Օհանյան

ԶՈւ-ն ի վիճակի է կատարել հակառակորդի գործողություններին հակազդելու առաջադրանքները, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը. Օհանյան

Ներկայիս իշխանություններն այնպես կադրային փոփոխություններ իրականացրեցին, որ զինված ուժերի ռազմական կառույցը քաղաքականացվեց՝ ճնշումների միջոցով իրենց ենթարկելու նպատակով։ Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ իրականացվել են կազմակերպչական փոփոխություններ, որոնք ազդել են զինված ուժերի զարգացման եւ վերազինման ծրագրերի իրականացման վրա, հարված է հասցվել բանակում կարգապահությանը։

Այս ամենը, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունների անհեռատես գործողությունները, ըստ Օհանյանի, սխալ որոշումների հանգեցրին:

՛՛Հայկական զինված ուժերի զարգացման համար անհրաժեշտ է բարեփոխումների հայեցակարգ մշակել, որը գոյություն չունի։ Շատ կարեւոր է բարձրացնել մարտական ոգին դաստիարակչական աշխատանքով։

ԶՈւ-ն ի վիճակի է կատարել հակառակորդի գործողություններին հակազդելու առաջադրանքները, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը: Վերջապես, անհրաժեշտ է վերազինման եւ ժամանակակից ռազմական տեխնիկայի ձեռքբերման ծրագիր իրականացնել։ Այս ամենը կարելի է 4-5 տարում արագ կյանքի կոչել՛՛,-իր խոսքը եզրափակեց Օհանյանը:

  • Կիսվել: