ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել

ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լեւոն Դավիդյանին նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,–ասված է նախագահի հրամանագրում։

Գնդապետ Դավիդյանը զբաղեցրել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության տեղեկատվական վերլուծական վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։

 

  • Կիսվել: