չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիական Zouaves Paris խմբավորման առաջնորդը մեկնում է Արցախ՝ կամավորականների ջոկատ կազմելու

Ֆրանսիական Zouaves Paris խմբավորման առաջնորդը մեկնում է Արցախ՝ կամավորականների ջոկատ կազմելու

Zouaves Paris ֆրանսիական խմբավորման առաջնորդ Մարկ դե Կոկերեյ-Վալմենյեն հայտարարել է, որ մեկնում է Արցախ կռվելու: Այս մասին հայտնում է mk.ru-ն:

Ֆրանսիացին հայտնել է, որ կռվելու է Արցախում Հայաստանի կողմից՝ հավելելով, որ հիմա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում որոշվում է եվրոպական քաղաքակրթության ճակատագիրը:

Մարկ դե Կոկերեյ-Վալմենյեն նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչ համազգեստով է նա պատրաստվում մասնակցել մարտական գործողություններին: Համազգեստի վրա կարելի է նկատել Հայաստանի դրոշը:

Ֆրանսիացին մտադիր է Արցախում կամավորականների ջոկատ կազմել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: