հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ ՊՆ-ից չընդունեցին

Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ ՊՆ-ից չընդունեցին

Պաշտպանության նախարարությունը չի կարող կազմակերպել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հանդիպումը, քանի որ «առերեսումը» ՊՆ լիազորությունների շրջանակում չէ։
 
Այս մասին լրագրողներին ասաց զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Նշենք, որ ավելի քան 4 ժամ ՊՆ շենքի դիմաց կանգնելուց, բողոքի ձայն բարձրացնելուց հետո ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շենքից դուրս եկավ` ծնողների հետ զրուցելու։ Զրույցի լուսաբանումը լրագրողներին արգելվեց։
 
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա անող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում էին հանդիպում կազմակերպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների մահվան մեջ։
Ծնողները շարունակում են հանդիպում պահանջել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ:

  • Կիսվել: