կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
ԶՈՒ-ն մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև շտաբային բանակցություններին

ԶՈՒ-ն մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև շտաբային բանակցություններին

Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից;

Շտաբային բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան մի շարք սպաների հետ:

  • Կիսվել: