շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ամփոփել է հնգամյա գործունեությունը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ամփոփել է հնգամյա գործունեությունը

՛՛Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն՛՛ այսօր ամփոփել է հինգ տարվա գործունեությունը՝ 45 միլիարդ դրամի հատուցում 4689 դեպքով:

Միջոցառման ժամանակ հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանն ասաց, որ  այս հինգ տարիների ընթացքում հիմնադրամն ամրապնդել է իր դիրքերն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

՛՛Այժմ անհրաժեշտ է ռեզերվներ ձևավորել, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխանցումներ կատարվեն՛՛,-նշեց նա։

Հիմնադրամի գաղափարի հեղինակ, նախկին տնօրեն Վարուժան Ավետիքյանն էլ նշեց. ՛՛Կամավորության շնորհիվ հնարավոր է եղել 4000-ից ավելի ընտանիքներին կողքին լինել, ֆինանսապես տեր կանգնել։ Հիմնադրամը պատերազմի օրերին և դրանից հետո մեծ աշխատանք է կատարել սփյուռքի հետ։ Իմ երազանքներից մեկն այն է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր մեր հայրենից Արցախի և ՀՀ քաղաքացիների նման ամսական որոշակի գումար նվիրաբերի հիմնադրամին, քանի որ այս հիմնադրամը հայկականությունը պաշտպանող նախագիծ է՛՛:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում հատուցում է տրամադրել 3628 զոհված, 112 անհայտ բացակայող, 606 հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքների։

 

 

  • Կիսվել: