Ժառանգեցինք այն, ինչ թողել էին Սարգսյանն ու Քոչարյանը՝ բանակցել մի բանի շուրջ, որի ավարտը կա՛մ պատերազմն էր, կա՛մ՝ հողերի հանձնումը. Քոչարյան
Մենք ոչ թե կազմաքանդեցինք դիվանագիտությունը, այլ ժառանգեցինք այն, ինչ թողել էր Սերժ Սարգսյանը, նրանից առաջ էլ՝ Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ բանակցել մի բանի շուրջ, որի ավարտը կա՛մ պետք է լիներ պատերազմը, կա՛մ՝ հողերի հանձնումը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց. ՛՛44-օրյա պատերազմի ընթացքում բանակի կառավարման մեջ տեղի են ունեցել սխալներ, որոնք մենք ամբողջ ծավալով, անկեղծորեն ասած, չենք նկատել, որ բանակի կառավարումը 2016-ից հետո էական փոփոխությունների չի ենթարկվել. նրա ղեկավար կազմի՝ ՊՆ-ի և ԳՇ-ի միջև հակասաություններն ու փոխըմբռնման բացակայությունը տվել է ճաքեր, որը վատ է ազդել բանակի և Զինված ուժերի կառավարման վրա՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում.