երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիրավորում ստացած զինծառայողներից 3-ի վիճակը բավարար է, մյուս երեքինը` միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր. ՀՀ ՊՆ

Վիրավորում ստացած զինծառայողներից 3-ի վիճակը բավարար է, մյուս երեքինը` միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր. ՀՀ ՊՆ

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 
 
 
 
 

  • Կիսվել: