հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Վարչապետն ամեն ինչ անում է, որ կարողանանք հասնել ցանկալի արդյունքի. Արմեն Սարգսյանը՝ ԼՂ խնդրի մասին

Վարչապետն ամեն ինչ անում է, որ կարողանանք հասնել ցանկալի արդյունքի. Արմեն Սարգսյանը՝ ԼՂ խնդրի մասին

Եթե համեմատական անցկացնենք մեր թշնամու հետ, մենք բավականին շահած վիճակում ենք դուրս եկել: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

«Մենք էս 28 տարիների ընթացքում բանակով հիմնականում միայն ձեռքբերումներ ենք ունեցել, իսկ բացթողումները, որոնք եղել են նաեւ կորուստներով, բնականաբար, պատերազմող երկիր է, կարող են լինել նաեւ կորուստներ: Բացթողումների առումով կարող եմ հիշել միայն ապրիլյան պատերազմի իրավիճակը: կորուստները բավակաին թանկ են նստել մեզ վրա, բայց քանակական առումով մենք շահած ենք:

Ապագայի համար ամեն ինչ արվում է, որ մեր բանակն օր օրի ավելի բարգավաճի, հզորանա, ավելի նորանա, նոր տեխնիկայով զինվի, եւ բարոյահոգեբանական, եւ զինտեխնիկայի առումներով: Այնպես որ ՊՆ-ն այն նախարարություններից է, որ վարչապետի կողմից, նախագահի կողմից իր առջեւ դրված հանձնարարությունները կատարում է լիարժեք»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը չի կիսում քննադատություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում չունի հայեցակարգային մոտեցում.

«Ես համամիտ չեմ այդ քննադատություններից հետ եւ չեմ էլ կարծում, որ վարչապետը այսօր չի ուզում, որ այսօր խաղաղ կարգավորում լինի: Նա իրենից կախված ամեն ինչ անում է, որ կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»:

 

 

  • Կիսվել: