երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վանիկ Արամի Ղազարյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է հրամանագրում:

  • Կիսվել: