հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սուրեն Պապիկյանը այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ

Սուրեն Պապիկյանը այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շարունակելով պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետությունում, այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ: Այդ մասին սոցցանցում հայտնել է նախարարը:
 
 
Նա շրջել է բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

  • Կիսվել: