Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ինչպես հայտնի է՝ Պեկինում կանցկացվի միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 10-րդ համաժողովը: