կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շատ լավ է, պատրաստված ռեզերվ կունենանք․ Մովսես Հակոբյանը՝ 25-օրյա հավաքների որոշման մասին

Շատ լավ է, պատրաստված ռեզերվ կունենանք․ Մովսես Հակոբյանը՝ 25-օրյա հավաքների որոշման մասին

Պահեստազորի հավաքները եռամսյա ժամկետից 25-օրյա փոխարինելու՝ Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը շատ լավն է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Այսօր՝ կառավարության նիստին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա։ ՊՆ-ն օրինագիծ է դրել շրջանառության մեջ։

«Այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, բայց դա լինում է պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար», - հավելել էր նախարարը։

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր դիրքորոշումը հիմնավորեց հետևյալ կերպ․ «Առաջինը՝ մեր ռեսուրսից բոլորն ամբողջությամբ կմասնակցեն հավաքներին և կպատրաստվեն, և դա պարտադիր կլինի բոլորի համար։ Մենք կունենանք պատրաստված ռեզերվ։ Երկրորդը՝ արդարությունն է․ որ կամայական մարդիկ զորակոչվեն»։

  • Կիսվել: