Սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են. ՊՆ
Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարությունից։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավել վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:
"Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա",- հայտնել էր պաշտպանության նախարարությունը։