հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը

Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը

Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Մուրադովը, մասնավորապես, ասել է. ՛՛ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում։ Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի՛՛։

Ռուս խաղաղապահները, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու են 5 տարվա ընթացքում, ինչպես և ենթադրում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը:

Մուրադովը նշել է, որ հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայման մասին:

Նշենք, որ Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար։ Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է դարձել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

  • Կիսվել: