կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանյան խաղաղապահները փորձում են մոտենալ, բայց առաժմ՝ ապարդյուն. Իոաննիսյանը՝ Հին Թաղերի ու Խծաբերդի վրա Ադրբեջանի հարձակման մասին

Ռուսաստանյան խաղաղապահները փորձում են մոտենալ, բայց առաժմ՝ ապարդյուն. Իոաննիսյանը՝ Հին Թաղերի ու Խծաբերդի վրա Ադրբեջանի հարձակման մասին

Ադրբեջանական բանակը հարձակվել է Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ու Դիզափայտ լեռան ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

՛՛Ռուսաստանյան խաղաղապահները փորձում են մոտենալ, բայց, առաժմ, ապարդյուն: Բանն այն է, որ հայկական կողմից այդ տարածք այժմ կարելի է մոտենալ միմիայն Լիսագոր-Քիրսավան-Խծաբերդ ճանապարհով, որի վերջին հատվածը շատ դժվարանցանելի է:

Անհասկանալի է, թե ինչու խաղաղապահները ուղղաթիռով չեն փորձել մոտենալ: Ամեն դեպքում, շաբաթներ առաջ ռուսների կողմից այդ տարածքները «GPS-ով» նշվել են, որպես հայկական:

ՊԲ-ն ևս անգործ չի նստած: Խծաբերդն ազատագրած տղաներից շատերին ճանաչում եմ: Եթե այժմ դեռ իրենք են այնտեղ, ապա ասեմ, որ դուխի, հնարամտության ու կազմակերպվածության պակաս չեն ունենա՛՛:

  • Կիսվել: