Րոպեներ առաջ 15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում
15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանում։
Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։
Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։
Նշենք, որ նախօրերեին գերեվարված զինծառայողներից 12-ին ադրբեջանական դատարանը դատապարտվեց 6 ամսվա, 2-ին՝ 4 տարվա ազատազրկման՝ իբրև թե «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու» համար, սակայն նրանք արդարացվել էին առաջադրված այլ հոդվածներով։
Հավելենք նաև, որ ավելի վաղ հրապարակել էինք նրանց անունները: