երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Երևանը տեղեկություններ չունի․ ՊՆ խոսնակ

ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Երևանը տեղեկություններ չունի․ ՊՆ խոսնակ

Պաշտոնական Երևանը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը InfoPort.am-ի հետ զրույցում ասաց, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարույթունում պլանավորված չէ։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ», - ասաց Թորոսյանը։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրի, գրել է, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս բերելու ժամկետները։

  • Կիսվել: