կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ն շարունակում է աշխատանքը եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու համար․ Մուրադով

ՌԴ-ն շարունակում է աշխատանքը եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու համար․ Մուրադով

Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ: Այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարության մեջ:

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երևան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,-նշվում է հայտարարությունում:

Ռուսական կողմը նաև պատրաստակամությունը հայտնել հետագայում ևս շարունակելու աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։

  • Կիսվել: