երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ․ ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի աշխատանքների արդյունքները

ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ․ ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի աշխատանքների արդյունքները

Հուլիսի 11-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական պատրաստության և հերթապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման աշխատանքների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ․ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են պատվոգրերի։

  • Կիսվել: