շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ-ն տրամադրում է այնքան տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկացված լինի. Խաչատրյան

ՊՆ-ն տրամադրում է այնքան տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկացված լինի. Խաչատրյան

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Պաշտպանության նախարարությունը տրամադրում է այնքան  տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկացված լինի։

«ՊՆ-ն տալիս է այնքան տեղեկատվություն, որ չխախտի մեր անվտանգային խնդիրները, հետևաբար, հետևեք միայն ՊՆ լրատվականին ու առաջնորդվեք դրանով», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականը համայնքապետերին հորդորեց ավելորդ տեղեկատվություն չտալ, խառը լուրեր չհայտնել։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

  • Կիսվել: