կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՊՆ-ն հերքում է սահմանային իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացնելու մասին լուրերը

ՊՆ-ն հերքում է սահմանային իրավիճակի հետ կապված խորհրդակցություն անցկացնելու մասին լուրերը

Լրատվամիջոցի հրապարակումն այն մասին, թե իբր ՊՆ-ում արդեն 3 ժամ է խորհրդակցություն է ընթանում, ապատեղեկատվություն է: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

՛՛Ավելին, լրատվամիջոցը ՊՆ օպերատիվ տվյալներին տիրապետելու մասին է հայտնել, ինչին ավելորդ եմ համարում անդրադառնալ՛՛,-նշել է նա:
 
Նշենք, որ լրատվամիջիցներից մեկը գրել էր, որ ՊՆ-ում արդեն 3 ժամ է՝ խորհրդակցություն է գնում, որը շարունակվում է առ այս պահը, և քննարկման թեման, իբր, Ադրբեջանի կողմից սպասվող ագրեսիան է ՀՀ սահմանի Սյունիքի հատվածում։

  • Կիսվել: