կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊՆ-ին պատկանող, Նորք-Մարաշում գտնվող հողամասը կօտարվի դասական աճուրդով. Նվազագույն գինը՝ 64,4 մլն դրամ

ՊՆ-ին պատկանող, Նորք-Մարաշում գտնվող հողամասը կօտարվի դասական աճուրդով. Նվազագույն գինը՝ 64,4 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում պետական գույքն օտարելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Նախագծով առաջարկվում է Երևանի Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց 42/3 հասցեում գտնվող, չկառուցապատված, 0.11112 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ  վերցվի նախարարությունից և ամրացվի պետգույքի կադաստրի կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։

Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է65 458 903 դրամ:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 65 458 903 դրամ,

Երևանի Նորք-Մարաշ Գ.Հովսեփյան փողոց 42/3 հասցեում գտնվող հողամասի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։

«Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

  • Կիսվել: