հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաշտպանության փոխնախարարը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը

Պաշտպանության փոխնախարարը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

 

  • Կիսվել: