չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության պլանը

Պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության պլանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:
 
Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական օրհներգերը:
 
Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: 
 
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:
 
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։
 
Այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

  • Կիսվել: