Պապիկյանը կարևորել է 25-օրյա վարժական հավաքների անցկացումը
25-օրյա վարժական հավաքների անցկացումը շատ կարևոր է, այդ թվում՝ պահեստազոր–թիկունք–բանակ փոխկապակցված և միասնական գործունակ համակարգի ձևավորման տեսանկյունից: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛25-օրյա վարժական հավաքները կարևոր են բազմաթիվ պատճառներով. պահեստազորի պատրաստության մակարդակի բարձրացումից մինչև բանակի հիմնական ստորաբաժանումների՝ պատրաստությամբ ավելի շատ զբաղվելու հրաշալի հնարավորությունը՛՛,-ասել է նա:
՛՛Իսկ ինչ վերաբերում է ԶՈՒ նոր համազգեստին, ապա նշեմ, որ պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝ նոր համազգեստի վաճառքը կարգելվի՛՛,-հավելել է Պապիկյանը:
Տեսանյութերը՝ այստեղ և ստորև.


