հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ORSIS-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

ORSIS-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

Ռուսական ORSIS ընկերությունը, որը Հայաստանում մասնակցել էր ՊՆ-ի հայտարարած գնումների 2 միլիարդ դրամանոց մրցույթի, սակայն հետագայում դրա արդյունքները չեղարկվել էին, պատասխանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «գործում հանցավոր արաք է եղել» հայտարարությանը։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «ORSIS ընկերության ռազմամթերքը, որով այն մասնակցել է Հայաստանի ՊՆ-ի չեղարկած մրցույթին, բազմաթիվ անգամ փորձարկվել է հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել տեղական փորձագետների մոտ: Ռազմամթերքի շուրջ շահարկումներն ամբողջությամբ անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձաքննությունների արդյունքում, այլ ոչ թե փորձագետների վրա հղումներ կատարելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում»:

Նշենք` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրերս ԱԺ-ում խոսելով այդ  մրցույթի հետ կապված հարցին, հայտարարել է, որ գործում եղել է հանցավոր արարք. «Ում կողմից և ինչ ծավալի է եղել այդ հանցավոր արարքը, կպարզի քննությունը»: Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի` ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել Հայաստանին:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: