երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ո՞ր երկրներից կարող է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Հայաստանը. «GALLUP»-ի հարցումը

Ո՞ր երկրներից կարող է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Հայաստանը. «GALLUP»-ի հարցումը

 Հայաստանը ռազմաքաղաքական օգնություն կարող է ստանալ Ֆրանսիայից։ «GALLUP» միջազգային ասոցիացիան հերթական հարցման արդյունքներով այսպես են կարծում հարցված 1100 մարդկանց 41.1%–ը։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց « GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ–ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
 
Նրա խոսքով` 2023 թվականի հունիսի համեմատ (19,6 %) այս ցուցանիշն աճել է երկու անգամ։ Նավասարդյանը դա բացատրում է Հայաստան–Ֆրանսիա համագործակցության ամրապնդմամբ։
 
Ըստ հարցման` Ռուսաստանի Դաշնությունից ռազմաքաղաքական օգնություն ստանալու ակնկալիքները զգալիորեն նվազել են` կազմելով 14.4 %։ Մինչդեռ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը եղել է 30,0 %։
 
Իրանից ռազմաքաղաքական օգնության ակնկալիք ունեն հարցվածների 18.7%–ը։ 2023 թվականի հունվարի համեմատ (40,1 %) այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ նվազել է:
ԱՄՆ-ից ռազմաքաղաքական օգնություն ստանալու հավանականությունը կազմում է 23 %, Հնդկաստանից` 21,3 %, Չինաստանից` 1.8 %
 
Հարցվածների 15,7%–ը գտնում է որ չկան երկրներ,որոնցից արժե ռազմաքաղաքական օգնություն ակնկալել։ Այս ցուցանիշը 2023 թվականի հունիսին եղել է 35,8%։

  • Կիսվել: