երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Նվեր Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ»,- ասվում է հրամանագրում։

  • Կիսվել: