երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախկինում էլ են զինծառայողները մոլորվել, սակայն դա չի եղել հայկական բնակավայրերում. Սեյրան Օհանյան

Նախկինում էլ են զինծառայողները մոլորվել, սակայն դա չի եղել հայկական բնակավայրերում. Սեյրան Օհանյան

Երեկ լսեցի, որ պատգամավորներից ոմանք ասում են, որ նախկինում էլ են եղել դեպքեր, երբ զինծառայողները մոլորվել են եւ հայտնվել հակառակորդի տարածքում. նախկինում նման դեպքեր եղել են դիրքային դասավորվածության եւ մարտավարական խորության մեջ, բայց ոչ հայկական բնակավայրերում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանցիների ՀՀ տարածք ներթափանցման դեպքին:

«Այստեղ երկու վարկած կարող է լինել: Առաջինը, իրոք մոլորվել է, որովհետեւ հիմա գարնանային ձնհալ է եւ կարող են այնպիսի հատվածներ լինել, որ ասենք, ականները հոսել են, ինչ-որ արանք է առաջացել եւ նրանք մոլորվել են, կամ ինչպես  ադրբեջանցիներն են ասում, իրենք միջանձնային հարբերությունների  հետ կապված խնդիրներ են ունեցել: Այսինքն իրենց զորամասից փախել են, որոնցից մեկը հայտնվել է մեր հատվածում, մյուսը փոշմանել, հետ է գնացել: Երկրորդ վարկածն այն է, որ հատուկ գործողություններ են իրականացրել, իսկ դա ամբողջ ճակատով, որ իրականացվում են, կարող են իրար հետ եւ կապ ունենալ, եւ չունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

  • Կիսվել: