երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանով պարգևատրված Սամվել Գևորգյանի շքանշանը հանձնվել է նրա ծնողին

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանով պարգևատրված Սամվել Գևորգյանի շքանշանը հանձնվել է նրա ծնողին

Հոկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալրում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հետմահու՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված շարքային Սամվել Վարդանի Գևորգյանի շքանշանը հանձնվել է  զինծառայողի ծնողին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված պարգևը հանձնել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը։

  • Կիսվել: