կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտական հենակետում մահացած հայտնաբերված Գոռ Սահակյանը Դիլիջան քաղաքից էր, իսկ Մուրադ Մուրադյանը Բուժական համայնքից

Մարտական հենակետում մահացած հայտնաբերված Գոռ Սահակյանը Դիլիջան քաղաքից էր, իսկ Մուրադ Մուրադյանը Բուժական համայնքից

ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում այս գիշեր մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերված շարքային Մուրադ Աշոտի Մուրադյանը Կոտայքի մարզի Բուժական համայնքից էր։

Նա 2020 թվականի հուլիսի 27–ին էր զորակոչվել բանակ, մասնակցել էր 44–օրյա պատերազմին։

Մուրադը ընտանիքի կրտսեր զավակն էր, նա երեք քույր ունի։

Հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Սահակյանը Դիլիջան քաղաքից էր։ Նա 2021 թվականի ձմռանն էր զորակոչվել բանակ։

Գոռը նախորդ տարի ընդունվել էր Երեւանի պետական համալսարան։ Սովորում էր Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնում, ուներ մեկ ավագ եղբայր։

  • Կիսվել: