երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լեռնամերձ, Շատին և Անտառուտ բնակավայրերում շչակ է գործարկվելու

Լեռնամերձ, Շատին և Անտառուտ բնակավայրերում շչակ է գործարկվելու

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Լեռնամերձ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումն օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Հոկտեմբերի 21-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։

Գործարկվելու են բնակավայրի շչակները:

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Արագածոտնի մարզի Անտառուտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։

Խնդրում ենք չանհանգստանալ:

  • Կիսվել: