Կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ: