ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները

Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները

1-ին զորամիավորման N զորամասի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:

ՊՆ-ից հայտնում են, որ ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ընթացքում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները:

Զինծառայողների մասնագիտական գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

  • Կիսվել: