հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը

Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած կուրսանտներն ու մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրները հրաժեշտ են տվել համալսարանի դրոշին ու երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն ու Ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:




 

  • Կիսվել: