հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը 16 երիտասարդների զինծառայությունից տարկետման իրավունք տվեց. Ցանկը հայտնի է

Կառավարությունը 16 երիտասարդների զինծառայությունից տարկետման իրավունք տվեց. Ցանկը հայտնի է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշում կայացրեց:

Մասնավորապես, մինչև ուսումնառության ավարտը՝ 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում է տրվում հետեւյալ անձանց՝

Արեն Վազգենի Սեդրակյանին (Ուտրեխտի համալսարան),

Դավիթ Արմենի Հովակիմյանին (Վիենայի պետական համալսարան),

Արամայիս Արթուրի Ղարիբյանին (Լյուվենի Կաթոլիկ համալսարան),

Մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ՝

Հրանտ Հրաչիկի Սուքիասյանին (Երևանի պետական համալսարան),

Հովհաննես Լեռնիկի Ստեփանյանին (Երևանի պետական համալսարան),

Արտաշես Արարատի Մկրտչյանին (Երևանի պետական համալսարան),

Վաչե Ալբերտի Թամրազյանին (Վրիժե համալսարան, Ամստերդամ),

Մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի ձմեռային զորակոչը, տարկետում տալ՝

Իլյա Արմենի Լալազարյանին (Ուտրեխտի համալսարան),

Մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝

Ազատ Ռուստամի Միքաելյանին (Պեկինի Համալսարան),

Գոռ Գևորգի Նազարյանին (Հարբինի տեխնոլոգիական համալսարան),

Վահագն Աշոտի Սարգսյանին (Պեկինի Համալսարան),

Արեգ Ալեքսանդրի Սահակյանին (Հյուսիսային Կարոլինայի համալասարան Չեփել Հիլլում կամ Վիսկոնսին-Մեդիսոն կամ Տեխասի համալսարան Օսթինում կամ Կոռնելի համալսարան),

Դավիթ Ռուբենի Հակոբյանին (Հարավային կալիֆորնիայի համալսարան),

Մինչև ուսումնառության ավարտը՝ 2028 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում՝

Արման Արմենի Հայրապետյանին (Երևանի պետական բժշկական համալսարան),

Որոշման մյուս կետով տարկետում է տրվել ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող հետեւյալ քաղաքացիներին՝

Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

Գուրգեն Արթուրի Թադևոսյան (Չիկագոյի համալսարան),

Հայկ Հարությունի Հովհաննիսյան (ՊՍԼ (PSL) Դոֆինի համալսարան):

  • Կիսվել: