երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը 12 քաղաքացիների ամառային զորակոչից տարկետում տրվեց, իսկ 14-ին ազատեց զինծառայությունից

Կառավարությունը 12 քաղաքացիների ամառային զորակոչից տարկետում տրվեց, իսկ 14-ին ազատեց զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց 2023-ի ամառային զորակոչից տարկետում տալ Հայաստանում հանրակրթական ծրագրով սովորող ՀՀ մի շարք քաղաքացիների:

ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված ՀՀ քաղաքացիները ուսումնառությունը ավարտելու են 2024 թվականի մինչև հունիսի 30-ը, բացի Կիրակոս Նարեկ Բաբգենից, Նարեկ Գևորգի Ալեքսանյանից, Աշոտ Գևորգի Մելքոնյանից որոնք ավարտելու են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:Վրեժ Աղվանի Իսրայելյանից, որը ավարտելու է 2025 թվականի հունվարի 31-ին:Արկադի ԱրթուրիՊողոսյանի տարկետումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված հիմքով ստացած տարկետման ժամկետի ավարտից հետո՝ 2024 թվականի ամառային զորակոչից հետո:Նրանց զորակոչից տարկետում կտրվի մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ:

Խոսքը թվով 12 քաղաքացիների մասին է: Նրանք են՝

Հայկ Անդրանիկի Ավագյանը,

Կիրակոս Նարեկ Բաբգենը,

Նարեկ Գևորգի Ալեքսանյանը,

Ստյոպա Ռուբենի Անդրեասյանը,

Շալիկո Սերոժի Բրոյանը,

Սարգիս Անդրանիկի Գալստյանը,

Արտյոմ Արմենի Սարգսյանը,

Արմեն Գնելի Մուքոյանը,

Արսեն Արարատի Գրիգորյանը,

Աշոտ Գևորգի Մելքոնյանը,

Վրեժ Աղվանի Իսրայելյանը:

Եվս երկու որոշումներով կառավարությունը ՀՀ 14 քաղաքացիների ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից՝ գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման, և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորություն տալու նպատակով: Այդ քաղաքացիներն են՝

Տիգրան Մհերի Դավթյանը,

Մարտին Գեղամի Տոնիկյանը,

Տիգրան Սպարտակի Քարամյանը

Տիգրան Արամի Սարգսյանը,

Ռաֆայել Գառնիկի Հարությունյանը,

Տիգրան Կարենի Ղուկասյանը,

Կարլեն Վաղարշակի Ոսկանյանը,

Սուրեն Ռաֆիկի Լևոնյանը,

Ռոմիկ Արմենի Ղազարյանը,

Դավիթ Սամվելի Իսրայելյանը,

Հայկ Արթուրի Դանիելյանը,

Գոռ Արծրունի Փիլիպոսյանը,

Նավասարդ Կարենի Վարդանյանը,

Գևորգ Տիգրանի Մնացականյանը:

  • Կիսվել: