հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կանայք կամավոր կծառայեն. ՊՆ-ում նախագիծ է քննարկվում

Կանայք կամավոր կծառայեն. ՊՆ-ում նախագիծ է քննարկվում

Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեցին Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրները։

Սակայն մինչ նախագիծը կներկայացվի կառավարության և ԱԺ-ի քննարկմանը՝ այն նաև պետք է քննարկվի հասարակական, քաղաքացիական լայն շրջանակների հետ, որպեսզի հասկացվի նման նախաձեռնության դրական և հնարավոր բացասական կողմերը։ 

  • Կիսվել: