կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ

Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ

Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել` միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը:

՛՛Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:

Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: