երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՌՕ–ի հրաձգային դիպուկահարների վաշտը վարժանքներ է անցկացրել «Կամխուդ» զորավարժարանում

ՀՌՕ–ի հրաձգային դիպուկահարների վաշտը վարժանքներ է անցկացրել «Կամխուդ» զորավարժարանում

 Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հրաձգային դիպուկահարների վաշտի զինծառայողները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում խոցել են պայմանական հակառակորդի թիրախները:
Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Դիպուկահարները ոչնչացրել են «հակառակորդի» կենդանի ուժի և թեթև զրահապատ տեխնիկայի նմանակող թիրախներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:
ՀՌՕ զինծառայողներն առաջին կրակոցից 100-ից մինչև 1500 մետր հեռավորության վրա խոցել են մենահատ ու խմբակային թիրախներ համազարկային կրակի կիրառմամբ ՝ հակառակորդին ապակողմնորոշելու համար:
Դիպուկահարներն առաջադրանքներ են կատարել զույգերով ու մենակ՝ օգտագործելով հաստիքային սպառազինություն։
 
Զինծառայողները ցուցադրել են նաև կրակելու ճշգրտման, սարքերի օգտագործման, նշանառության մեթոդների, թիրախի հեռավորությունը որոշելու ունակությունները։
Բացի այդ, դիպուկահարները քողարկումը կատարել են ինչպես հատուկ, այնպես էլ ինքնաշեն միջոցներով, մշակել են նաև դիրքերի փոփոխման ընթացքում գաղտնի տեղաշարժերը։

  • Կիսվել: