ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՌՕ ռազմակայանի տանկիստները վարժանքներ են անցկացրել Հայաստանի բարձրլեռնային գոտում

ՀՌՕ ռազմակայանի տանկիստները վարժանքներ են անցկացրել Հայաստանի բարձրլեռնային գոտում

ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները տարբեր բարդության տարրերի մշակմամբ պլանային վարժանք են անցկացրել Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

T-72B3 տանկերի անձնակազմերը հաղթահարել են բնական և արհեստական խոչընդոտներով (հակատանկային խրամատներ, ականապայթյունային արգելապատնեշներ, սարալանջեր և այլն) երթուղին, ինչպես նաև կատարել են տարբեր բարդության շրջադարձեր առավելագույն թույլատրելի արագությամբ, շարասյան կազմում երթևեկություն լեռնային տեղանքի տարբեր հատվածներում` արագության ռեժիմի փոփոխությամբ:
Իրավիճակը մարտականին մոտեցնելու համար կիրառվել են տարբեր իմիտացիոն միջոցներ՝ ծխանռնակներ, պայթուցիկ փաթեթներ և այլ միջոցներ:

  • Կիսվել: