չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել

ՀՌՕ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները ՀՀ–ում ուսումնավարժանք են անցկացրել

Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ուսումնավարժանք են անցկացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ուսումնավարժանքի շրջանակներում նրանք կատարել են տեղանքի հետախուզություն և հատուկ պատրաստության պարապմունքների ժամանակ ոչնչացրել պայմանական հակառակորդի հենակետը։
 
Նախապես նշված երթուղով հատուկ նշանակության ստորաբաժանումը երթ է իրականացրել ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու համար:
 
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ` հատուկ ջոկատայիններն իրականացրել են պայմանական հակառակորդի դիրքերի, կենդանի ուժի և սպառազինության լուսանկարներ և վիդոներ։ Ի դեպ, տեղանքի հետախուզումն իրականացվել է բարձրլեռնային հատվածներում` ուժեղ քամու պայմաններում, ինչը բարդացրել է սարքերի կառավարումն ու վայրէջքը։
 
Զրահամեքենաների ծածկույթի տակ նրանք շրջապատել են պայմանական հակառակորդի հենակետն ու ոչնչացրել կենդանի ուժը «Կալաշնիկով ԱԿ-12» ինքնաձիգի, «Կալաշնիկով ПК» գնդացրի ու դիպուկահար հրացանների միջոցով։
 
Հատուկջոկատայինները նաև ամրապնդել են վտանգավոր առարկաների հայտնաբերման, ականազերծման հատուկ միջոցների կիրառման և հետախուզության, կապի և դիտարկման օպտիկաէլեկտրոնային միջոցների օգտագործման հմտությունները:
 
Պարապմունքների հաջորդ փուլում ռուսական ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը կիրացնեն հրաձգության և խոչընդոտների հաղթահարման վարժանքներ։

  • Կիսվել: