կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ-ի համար զենք ձեռք բերելու խնդիրները պահանջում են, որ ավելի մեծ ներկայացուցչություն ունենա գործընկեր երկրներում. Արսենյան

ՀՀ ԶՈւ-ի համար զենք ձեռք բերելու խնդիրները պահանջում են, որ ավելի մեծ ներկայացուցչություն ունենա գործընկեր երկրներում. Արսենյան

ՀՀ ԶՈւ-ի համար մարտական սպառազինություն ձեռք բերելու խնդիրները պահանջում են, որպեսզի ՊՆ-ն ավելի մեծ ներկայացուցչություն ունենա այն երկրներում, որտեղ ակտիվորեն համագործակցում է. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագծի փոփոխության քննարկմանը նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ այլ երկրներում ռազմական կցորդ նշանակել։ Մինչ այժմ նման նորմ օրենքը չուներ։

«Խնդիրն արգելքը հանելու մասին է՝ ելնելով այն վերլուծությունների արդյունքից, որն արել է ՊՆ-ն իր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց նա։

  • Կիսվել: