երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։

  • Կիսվել: