ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը կվարի Արմեն Խաչատրյանը
Անդրանիկ Քոչարյանի բացակայության ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կվարի ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը:
Այս մասին որոշվեց հանձնաժողովի այսօրվա նիստում:
Նշենք, որ հոկտեմբերի 3-6-ը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնական այցով լինելու է ՌԴ-ում: