չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում. ՔԿ պաշտոնյա

Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում. ՔԿ պաշտոնյա

Այս պահի դրությամբ հայկական կողմն ադրբեջանական կողմից ունի 2 հարցաքննված ռազմագերի, ՔԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշեց, թե Ադրբեջանում իրեն դժվար թե ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», - ասաց Ռաֆայել Վարդանյանը։

Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 17 զինծառայող, ովքեր գտնվում են Ադրբեջանում։

«Նրանց տվյալները ճշտված են, երկուսի մասով էլ ճշտվում են։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ», - ասաց նա:

  • Կիսվել: